Logo

Ռոմանո. «Ռեալն» ու «Բորնմութը» համաձայնության են հասել

00:29 / 15.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» Դին Հյոյսենի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Բորնմութի» հետ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արքայական ակումբը» կվճարի նրա պայմանագրով սահմանված 50 միլիոն ֆունտ հրաժարագինը։ Իսպանական գրանդը գումարը կարող է փոխանցել մաս-մաս` մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Գործարքը վերջնական ավարտին հասցնելու համար «Ռեալին» անհրաժեշտ է ստանալ նաև Հյոյսենի վերջնական համաձայնությունը։ Պաշտպանը բանակցությունների ժամանակ չի թաքցրել, որ ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ։

«Լոս Բլանկոսն» արդեն անձնական պայմանագիր է առաջարկել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին։ 

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ