Logo

«Արսենալը» 71 միլիոն եվրոյի տրանսֆեր է իրականացնում. անգլիական մամուլ

14:26 / 14.05.2025Ֆուտբոլ
null

«Արսենալը» պատրաստվում է վճարել «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի հրաժարագինը, որը կազմում է 71 միլիոն եվրո, գրում են Daily Mirror-ը, The Sun-ը, BBC-ն և այլ լրատվամիջոցներ:

Լոնդոնյան ակումբը դիտարկում էր նաև «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի և «Լայպցիգի» ֆուտբոլիստ Բենժամեն Շեշկոյի տարբերակները, բայց ընտրությունը կանգ է առել Դյոկերեշի վրա: Շվեդ ֆուտբոլիստն «Արսենալում» կստանա տարեկան ավելի քան 12 միլիոն եվրո աշխատավարձ՝ դառնալով թիմում ամենաբարձր վարձատրվող խաղացողներից:

26-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում 50 խաղում խփել է 52 գոլ ու կատարել 13 ասիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ