«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է թիմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյին, հաղորդում է Relevo-ն։
Իսպանացի մասնագետն ուզում է Օլմոյի ժամանումով ուժեղացնել կիսապաշտպանությունը։ «Սիթին» այդ ուղղությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քայլեր է ձեռնարկելու, քանի որ ակումբից հեռանում է Կևին Դե Բրույնեն։
Դանի Օլմոն նախորդ տարի է գերմանական «Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա կատալոնական թիմի սան է։


