Logo

Ջեյդոն Սանչոն կարող է հեռանալ Անգլիայից

15:02 / 14.05.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան կարող է շարունակել Թուրքիայում, հաղորդում է Goal.com-ը: 

Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացի մասնագետը նպատակ ունի Սանչոյի օգնությամբ ուժեղացնել թիմի հարձակման գիծը: 

Սանչոն վարձակալությամբ է հանդես գալիս «Չելսիում»: Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրում կա կետ, որի ակտիվացմամբ՝ «Չելսին» կարող է ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Սակայն լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան չի ցանկանում Սանչոյին տեսնել իր թիմում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ