Logo

Ռոմանո. «Ռեալը» պայմանագիր է առաջարկել Դին Հաուսենին

22:22 / 14.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է առաջարկել «Բորնմութի» պաշտպան Դին Հաուսենին, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական ակումբը» բանակցություններ է սկսել՝ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Իսպանական գրանդը «Բորնմութին» հարցում է արել՝ 19-ամյա Հաուսենի՝ պայմանագրով սահմանված 50 միլիոն ֆունտ հրաժարագնի կետի ակտիվացման կարգն իմանալու համար։

Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալի» ներկայացուցիչների հետ մայիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ հստակ հասկացրել է, որ իր գլխավոր նպատակը մադրիդյան թիմի կազմը համալրելն է։

Հաուսենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Արսենալն» ու «Լիվերպուլը», որոնք դեռ պաշտոնական քայլեր չեն ձեռնարկել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ