Մադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։
«Ռոխիբլանկոսը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։
«Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։
Դիեգո Սիմեոնեի թիմն ակտիվ տրանսֆերային քաղաքականություն էր վարել նաև նախորդ տարի՝ գնելով Ռոմին լե Նորմանի, Խուլիան Ալվարեսի, Ալեքսանդր Սյոռլոթի ու Քոնոր Գալահերի տրանսֆերային իրավունքները։


