Logo

Յամալ. «Առանց Չավիի այս ամենը տեղի չէր ունենա»

11:57 / 16.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» 17-ամյա աջ վինգեր Լամին Յամալը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավիին: 

«Ես շնորհակալ եմ Չավիին. առանց նրա այս ամենը տեղի չէր ունենա»,- ասել է Յամալը, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իսպանիայի հավաքականի խաղացողը «Բարսելոնայի» ակադեմիայից հիմնական թիմ է տեղափոխվել 2023 թվականին, երբ ակումբը գլխավորում էր Չավին: Հենց իսպանացի մասնագետն է խաղալու հնարավորություն տվել պատանի Յամալին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում տարած հաղթանակից հետո վաղաժամ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ մրցանակը հաղթելով պատմության մեջ 28-րդ անգամ: Գերմանացի Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ