Logo

«Էսպանյոլն» անմիջապես միացրել է խաղադաշտի ջրցանները. «Բարսան» տոնում էր չեմպիոնությունը

02:34 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովեց 2024/25 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնական տիտղոսը:

Դերբիից անմիջապես հետո «Էսպանյոլը» միացրել է խաղադաշտի ջրցանները: Դա, ըստ ամենայնի, «Էսպանյոլն» արել է այն նպատակով, որ իր խաղադաշտում քաղաքային մրցակցի ֆուտբոլիստները տոնակատարություն չանեն:

«Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: 28 անգամ էլ «Բարսան» եղել է փոխչեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ