Logo

Մեսին շնորհավորել է «Բարսային»

03:09 / 16.05.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը հաղթելու կապակցությամբ:

«Շնորհավորանքներ»,- գրել է արգենտինացին Ինստագրամի Stories բաժնում:

Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

«Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: 28 անգամ էլ «Բարսան» եղել է փոխչեմպիոն:

«Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» չեմպիոնության առթիվ

«Էսպանյոլն» անմիջապես միացրել է խաղադաշտի ջրցանները. «Բարսան» տոնում էր չեմպիոնությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ