Logo

«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն

01:26 / 16.05.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» իր պատմության մեջ 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում:

Լա լիգայի 36-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:

Տպավորիչ գոլ խփեց և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին ասիստ կատարեց իսպանացի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը:

«Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի դարձավ հետապնդող Մադրիդի «Ռեալի» համար: 

«Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճել է նաև Իսպանիայի Սուպերգավաթն ու Արքայական գավաթը` եզրափակիչներում հաղթելով «Ռեալին»:

Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»` 0-2 

Լամին Յամալ, 53, Ֆերմին Լոպես, 90+5

Հեռացում` Լեանդրո Կաբրերա, 80 («Էսպանյոլ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ