Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը հաղթելու կապակցությամբ:
Enhorabuena al @FCBarcelona por la Liga 2024-2025.
— Real Madrid C.F. (@realmadrid) May 15, 2025
Լա լիգայի 36-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլին» հաղթելով՝ «Բարսելոնան» ապահովել է 2024/25 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
«Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել պատմության մեջ 28-րդ անգամ: 28 անգամ էլ «Բարսան» եղել է փոխչեմպիոն:
«Էսպանյոլն» անմիջապես միացրել է խաղադաշտի ջրցանները. «Բարսան» տոնում էր չեմպիոնությունը


