Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյի» մասին.
«Անկեղծ, նույնիսկ 2-0 հաշվի ժամանակ կասկածում էի, որ խաղը կավարտվի «Ռեալի» օգտին։ Սա ամբողջ մրցաշրջանից ստացած զգացողություն է։
«Բարսելոնան», ինչ վիճակում էլ լինի, շարունակում է խաղալ նույն ոճով։ Դա շատ է տպավորում։ Երբեք զգացողություն չկա, թե վախենում են պարտվելուց։ Ակնհայտ էր, որ «Ռեալը» կասկածում էր իր հաջողության վրա 2-0 հաշվի ժամանակ։
«Բարսան» շատ հեշտ էր վերահսկում գնդակի տեղաշարժը, իսկ մադրիդցիներն այնքան էլ վստահ չէին գործում: Եվ ամենազարմանալին այն է, որ նրանք չօգտվեցին հաշվի մեջ առաջ լինելու փաստից։
«Ռեալի» պաշտպանության գրեթե բոլոր ֆուտբոլիստները վնասվածք են ստացել։ Շատերը կարծում են, թե նրանք պետք է պաշտպանությունից խաղան, բայց դրա համար անհրաժեշտ որակներ ունեցող ֆուտբոլիստներ են պետք, որոնք կարողանում են պաշտպանվել»,- գերմանացի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մայիսի 11-ին կայացած «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնան» «Ռեալին» հաղթել է 4-3 հաշվով։ Հանդիպման մեկնարկում «Բլաուգրանան» պարտվում էր 0-2։
Կարդացեք նաև՝
- As. «Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ
- CNN. Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում
- Ռաֆինյա. «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսայում»»
- Որքան գումար կստանա Անչելոտին, եթե Բրազիլիան դառնա աշխարհի չեմպիոն
- «Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է գտել «Բարսելոնայում»


