Logo

Որքան գումար կստանա Անչելոտին, եթե Բրազիլիան դառնա աշխարհի չեմպիոն

18:45 / 13.05.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը շուտով պաշտոնապես կստանձնի Բրազիլիայի ազգային հավաքականի ղեկը, կարող է հսկայական պարգևավճար ստանալ, եթե թիմին դարձնի աշխարհի չեմպիոն, գրում է Globo Esporte-ն:

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իտալացուն 5 միլիոն եվրո կվճարի, եթե հավաքականը 2026 թվականին հաղթի աշխարհի գավաթը:

Դրանից բացի, Բրազիլիայում աննախադեպ բարձր աշխատավարձ են սահմանել Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզչի համար: Նա տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո: Գրեթե նույնքան նա այժմ վաստակում է Իսպանիայում:

Անչելոտին «Ռեալում» աշխատանքն ավարտելու է մայիսի վերջին և անմիջապես գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ