«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին.
«Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Ֆլիկը միշտ ցանկանում է վստահ հաղթանակներ տանել։
Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի թևկապը մեկ այլ յուրահատկություն էր»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։
28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 54 խաղում 34 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։
Կարդացեք նաև՝


