«Ռեալն» ու «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին հանդիպումները կարող են անցկացնել նախատեսվածից ուշ, գրում է As-ը։
Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայում մադրիդյան գրանդերի մեկնարկային երկու հանդիպումները կհետաձգի, եթե ակումբները հաջող հանդես գան աշխարհի ակումբային առաջնությունում և հասնեն փլեյ-օֆֆի վերջին փուլեր։
Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին, իսկ Լա լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։


