Logo

«Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեին փոխարինող է գտել «Բարսելոնայում»

18:17 / 13.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյին, գրում է Relevo-ի ինսայդեր Մատեո Մորետոն:

Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, որը 1 ամսից հեռանալու է ակումբից: Նրան փոխարինողը պետք է հաջող խաղա «10 համարի» դիրքում, կապի թիմի կիսապաշտպանությունն ու հարձակումը, ինչպես նաև եզրափակի գրոհներն ու ասիստներ կատարի:

Գվարդիոլան կարծում է, որ Օլմոն համապատասխանում է այդ դերին և իսպանացուն դարձրել է ակումբի տրանսֆերային առաջնային թիրախը:

Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն մասնակցել է «Բարսելոնայի» 36 խաղի, խփել է 11 գոլ, կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ