FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վեստ Արմենիային»:
1. Fastex Պրեմիեր լիգայում 2-րդ մրցաշրջանն անցկացրած «Վեստ Արմենիան» չավարտեց առաջնությունը: «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներին չներկայանալու պատճառով «Վեստ Արմենիան» հեռացվեց առաջնությունից: «Ալաշկերտի», «Գանձասարի» և «Շիրակի» հետ նախատեսված հանդիպումներում էլ Պատրիկ Պապյանի գլխավորած թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց:
Քանի որ «Վեստ Արմենիան» մասնակցել էր առաջնության հանդիպումների 50 տոկոսից ավելի խաղերի, ուստի մրցակարգի համաձայն մնաց մրցաշարային աղյուսակում՝ 30 հանդիպումներում վաստակած 23 միավորով (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 21 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 22-78) զբաղեցնելով 10-րդ տեղը:
Իրականում «Վեստ Արմենիան» 25 խաղ անցկացրեց: «Ուրարտուի» հետ 7-րդ տուրի խաղում, որում «Վեստ Արմենիան» հաղթել էր 2-1 հաշվով, լեգեոնականների լիմիտը խախտելու պատճառով Պատրիկ Պապյանի գլխավորած թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել: Այնպես որ, իրականում «Վեստ Արմենիան» 24 գոլ խփեց, սեփական դարպասը 61 գոլ բաց թողեց:

Նախորդ մրցաշրջանում Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշած «Վեստ Արմենիան» առաջնության 36 հանդիպումներում վաստակած 37 միավորով (11 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 21 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 43-73) զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:
2. Սեփական դաշտում նախատեսված 15 հանդիպումներում «Վեստ Արմենիայի» օգտին 14 միավոր գրանցվեց (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 9 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 14-28), ինչը հնարավոր միավորների 31,1 տոկոսն է: Պարտություններից երկուսը տեխնիկական են: Տնային խաղերում «Վեստ Արմենիան» պարտվել է ԲԿՄԱ-ին (2-5), «Արարատին» (1-2), «Փյունիկին» (1-3, 0-1), «Արարատ-Արմենիային» (1-2), «Վանին» (0-2) և «Նոային» (0-4):
Հյուրընկալվելիս 15 հանդիպումներում «Վեստ Արմենիան» վաստակեց 9 միավոր (3 հաղթանակ, 12 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-50), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է: Մրցակցի դաշտում «Վեստ Արմենիան» հաղթել է «Ալաշկերտին» (2-0), «Գանձասարին» (1-0) և «Արարատին» (3-2):
Նշենք, որ «Ուրարտուի» նկատմամբ չեղարկված հաղթանակը «Վեստ Արմենիան» տարել էր հյուրընկալվելիս, իսկ պարտություններից 3-ը տեխնիկական են:

3. «Վեստ Արմենիան» առաջնությունը սկսեց 4 անընդմեջ պարտությամբ: 2 անգամ թիմին հաջողվեց 2 անընդմեջ հաղթանակ տոնել: Միայն 6 խաղում թիմի դարպասն անառիկ մնաց, 10 անգամ էլ Պատրիկ Պապյանի սաներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը:
«Վեստ Արմենիան» առաջնությունում խոշոր հաշվով 8 պարտություն կրեց՝ չտոնելով այդ կարգի ոչ մի հաղթանակ: Երևանյան թիմը թարմացրեց ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով պարտությունների հակառեկորդը՝ 0-8 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Դա նաև առաջնությունում գրանցված ամենախոշոր հաշիվն էր: Մինչև այդ նախորդ մրցաշրջանում «Վեստ Արմենիան» ամենախոշոր հաշվով պարտությունները կրել էր «Արարատ-Արմենիայից» (0-4) և «Նոայից» (1-5):
«Վեստ Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց նաև ԲԿՄԱ-ին (2-5, 0-3), «Վանին» (0-6), «Արարատ-Արմենիային» (0-3) և «Նոային» (1-7, 0-4, 1-5):

4. «Վեստ Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներից իրացվել է 3-ը: Զախար Տարասենկոն խոցել է բանակային Արման Ներսեսյանի, Արսեն Բեգլարյանի («Արարատ-Արմենիա») և ալաշկերտցի Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասները: Իսկ ահա ԲԿՄԱ-ի հետ խաղում Արթուր Իսրայելյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:
Անդրիա Դրագոևիչի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներն էլ իրացրել են «Վանի» հարձակվող Մոմո Տուրեն, Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա»), «Նոայի» ռմբարկու Գոնսալու Գրեգորիուն և բանակային Դավիթ Հակոբյանը:
5. Առաջնությունում անցկացրած 25 հանդիպումներում «Վեստ Արմենիան» 24 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 11 ֆուտբոլիստներ: Արթուր Դանիելյանը, Արթուր Քարտաշյանը, Արսեն Եղիազարյանը, Մարտին Գրիգորյանը, Տիգրան Այունցը, Յուսուֆ Իբրահիմը, Արթուր Իսրայելյանը, Ջեֆերսոն Գրանադոն, Սուլեյման Իբրահիմ Իդրիսը և Ռոմեն Բլեյքը բացեցին գոլերի հաշիվը «Վեստ Արմենիայի» կազմում:
Առաջնությունում բոլորից արդյունավետ գործեց Զախար Տարասենկոն՝ խփելով 7 գոլ: Նա 2-րդ տարին անընդմեջ դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, թեև խաղաց միայն աշնանային հատվածում: Նախորդ առաջնությունում Տարասենկոն 8 գոլ էր խփել:

Ռուս ֆուտբոլիստը Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում խփած 15 գոլով «Վեստ Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն է:
6. Առաջնության աշնանային հատվածում Արթուր Իսրայելյանը դարձել էր «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 20 տարեկան 265 օրականում: Նա գերազանցել էր Յուրի Մարտիրոսյանի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել էր 20 տարեկան 315 օրականում:

Գարնանը թիմում նորամուտը նշած Սուլեյման Իբրահիմ Իդրիսը մարտի 2-ին ԲԿՄԱ-ի դարպասը գրավել էր 19 տարեկան 134 օրականում ու դարձել էր Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Արթուր Իսրայելյանի ռեկորդային ցուցանիշը:
Ռոմեն Բլեյքը (19 տարեկան 264 օրական), Յուսուֆ Իբրահիմը (20 տարեկան 330 օրական) և Ջեֆերսոն Գրանադոն (22 տարեկան 5 օրական) ընդգրկվեցին «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
Արթուր Քարտաշյանը (27 տարեկան 330 օրական), Արթուր Դանիելյանը (26 տարեկան 241 օրական) և Արսեն Եղիազարյանն (24 տարեկան 222 օրական) ընդգրկվեցին «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

7. «Վեստ Արմենիան» առաջնության միակ թիմն է, որի դարպասը պաշտպանեցին 4 դարպասապահներ: Մեկնարկային երկու խաղերում դարպասում Անատոլի Այվազովն էր, որը 7 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 3,5 գոլ):
Անդրիա Դրագոևիչը 20 խաղում 38 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,9 գոլ), 5 անգամ դարպասն անառիկ պահեց: Մխիթար Ումրեյանը 2 խաղում 13 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 6,5 գոլ), Էրիկ Լյանսբերգն էլ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում 3 անգամ գնդակը հանեց ցանցից:
8. Առաջնությունում «Վեստ Արմենիայի» ամենատարեց ֆուտբոլիստն Անդրիա Դրագոևիչն էր, որն ապրիլի 23-ին «Փյունիկի» հետ անցկացրած իր վերջին խաղում 33 տարեկան 119 օրական էր: Այդ ցուցանիշով Դրագոևիչը թիմի պատմության ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Ալեքս Ջունիոր Քրիստիանը (31 տարեկան 217 օրական) և Տիմուր Ռուդոսսելսկին (29 տարեկան 315 օրական) ընդգրկվեցին թիմի պատմության ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (154) «Վեստ Արմենիայի» ամենափորձառու ֆուտբոլիստն Արթուր Քարտաշյանն էր: Իսկ թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (45) ռեկորդակիրը Զախար Տարասենկոն էր: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Ստրելնիկի ցուցանիշը, որը 35 խաղի էր մասնակցել:
9. Սուլեյման Իբրահիմ Իդրիսը և Իսսա Ջիբրիլ Տրաորեն թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են: Տրաորեն դարձավ «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Օգոստոսի 9-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում նա թիմի կազմում նորամուտը նշել էր 18 տարեկան 323 օրականում: Տրաորեն գերազանցեց Յուրի Մարտիրոսյանի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում իր առաջին խաղն անցկացրել էր 20 տարեկան 51 օրականում:
Սուլեյման Իբրահիմ Իդրիսը (18 տարեկան 330 օրական), Ռոմեն Բլեյքը (19 տարեկան 215 օրական), Դավիթ Պետրոսյանը (19 տարեկան 359 օրական), Վիկտոր Սանդեյ Չիմեզին (20 տարեկան 71 օրական), Էրիկ Լյանսբերգը (20 տարեկան 172 օրական) և Արմեն Սարգսյանը (20 տարեկան 186 օրական) ընդգրկվեցին «Վեստ Արմենիայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
10. «Վեստ Արմենիայի» կազմում առաջնությունում խաղադաշտ դուրս եկան 37 ֆուտբոլիստներ, որոնցից 19-ն այլազգի էին: Նրանցից միայն 4-ը՝ Հաջի Դրամեն, Վահրամ Մախսուդյանը, Զախար Տարասենկոն և Սպարտակ Հայրապետյանն են նախորդ մրցաշրջանում խաղացել «Վեստ Արմենիայում»:

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներն առաջնության 25 հանդիպումներում 72 դեղին քարտ են ստացել, Ավենտիս Ավենտիսյանը, Մարտին Գրիգորյանը, Սուլեյման Իբրահիմ Իդրիսը, Ռոմեն Բլեյքն ու Արմեն Սարգսյանն էլ մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 8 անգամ դեղին քարտի է արժանացել Արթուր Դանիելյանը:
FastNews-ը ներկայացնում է «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:
|
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
|
1. Ջեֆերսոն Գրանադո |
24 |
1 |
6 |
|
2. Արթուր Քարտաշյան |
21 |
1 |
7 |
|
3. Արամ Քոչարյան |
21 |
- |
2 |
|
4. Արթուր Իսրայելյան |
20 |
1 |
2 |
|
5. Ավենտիս Ավենտիսյան |
20 |
- |
2 (1) |
|
6. Ալեքս Ջունիոր Քրիստիան |
20 |
- |
4 |
|
7. Անդրիա Դրագոևիչ |
20 |
-38 |
4 |
|
8. Արթուր Դանիելյան |
19 |
2 |
8 |
|
9. Վահրամ Մախսուդյան |
19 |
- |
6 |
|
10. Վիկտոր Սանդեյ Չիմեզի |
19 |
- |
2 |
|
11. Հաջի Դրամե |
17 |
2 |
3 |
|
12. Մարտին Գրիգորյան |
15 |
3 |
- (1) |
|
13. Տիգրան Այունց |
14 |
1 |
3 |
|
14. Զախար Տարասենկո |
13 |
7 |
1 |
|
15. Էրիկ Սմբատյան |
13 |
- |
1 |
|
16. Արսեն Եղիազարյան |
12 |
1 |
- |
|
17. Սուլեյման Իբրահիմ Իդրիս |
11 |
1 |
3 (1) |
|
18. Յուսուֆ Իբրահիմ |
10 |
3 |
3 |
|
19. Տիմուր Ռուդոսսելսկի |
10 |
- |
5 |
|
20. Արմեն Սարգսյան |
10 |
- |
2 (1) |
|
21. Ռոմեն Բլեյք |
7 |
1 |
1 (1) |
|
22. Բրաիմա Կանդե |
6 |
- |
1 |
|
23. Ուզոչուկվու Նվաբուեզե |
6 |
- |
1 |
|
24. Յեիսոն Բոսսա Ռասինես |
6 |
- |
3 |
|
25. Տիգրան Սարգսյան |
5 |
- |
1 |
|
26. Արտակ Ասատրյան |
5 |
- |
- |
|
27. Մարկո Սևիլյա |
5 |
- |
- |
|
28. Իշխան Դարբինյան |
4 |
- |
- |
|
29. Մագոմեդ Էստամիրով |
4 |
- |
- |
|
30. Դավիթ Պետրոսյան |
4 |
- |
- |
|
31. Ջոնել Դեսիրե |
3 |
- |
1 |
|
32 Անատոլի Այվազով |
2 |
-7 |
- |
|
33. Դավիթ Սարգսյան |
2 |
- |
- |
|
34. Մխիթար Ումրեյան |
2 |
-13 |
- |
|
35. Սպարտակ Հայրապետյան |
1 |
- |
- |
|
36. Իսսա Ջիբրիլ Տրաորե |
1 |
- |
- |
|
37. Էրիկ Լյանսբերգ |
1 |
-3 |
- |
Կարդացեք նաև՝
- Ամենացածր արդյունավետությունը թիմի պատմության մեջ. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Առաջնության ամենատարեց ու ամենաերիտասարդ ֆուտբոլիստները՝ մեկ թիմում. «Շիրակի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Առաջնության ամենաերիտասարդ թիմն իր լավագույն արդյունքը գրանցեց. ԲԿՄԱ-ի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Լավագույն արդյունքի կրկնություն՝ թիմային մի շարք ռեկորդների գերազանցմամբ. «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Վատագույն արդյունքը վերջին 4 մրցաշրջաններում, Օտուբանջոյի պատմական ռեկորդները. «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Մրցանակակիր մեկամյա ընդմիջումից հետո, Կարեն Մելքոնյանը՝ ռմբարկուների տասնյակում. «Ուրարտուի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով
- Հայաստանի փոխչեմպիոն ու սուպերգավաթակիր, ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն. «Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով


