FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ալաշկերտին»:
1. Fastex Պրեմիեր լիգայում 12-րդ մրցաշրջանն անցկացրած «Ալաշկերտը» 33-րդ առաջնությունն ավարտեց 9-րդ հորիզոնականում՝ 30 հանդիպումներում վաստակելով 26 միավոր (6 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 16 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-52), ինչը հնարավոր միավորների 28,8 տոկոսն է: Ընդ որում հաղթանակներից մեկը գրանցվել է առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:
Ավելի անհաջող «Ալաշկերտը» հանդես էր եկել միայն 2013/14թթ. մրցաշրջանում՝ 8 թիմերի մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Այդ տարի թիմը նորամուտն էր նշել Բարձրագույն խմբում:
«Ալաշկերտը» թիմի պատմության մեջ ամենացածր արդյունավետությունը գրանցեց՝ 29 հանդիպումներում խփելով ընդամենը 21 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,72 գոլ): Մինչև այդ ալաշկերտցիների վատագույն ցուցանիշը գրանցվել էր 2020/21թթ. առաջնությունում, որի 23 հանդիպումներում 22 գոլ էին խփել (միջինը մեկ խաղում՝ 0,95 գոլ): 
Նախորդ առաջնության համեմատ «Ալաշկերտը» զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները՝ 19 միավոր պակաս վաստակելով: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 36 հանդիպումներում ալաշկերտցիները 45 միավոր էին վաստակել (13 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 17 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 54-56), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն էր: «Ալաշկերտը» գրավել էր 5-րդ տեղը:
2. Առաջնությունում «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարեցին 3 մարզիչներ: Մեկնարկային 11 խաղերում թիմի գլխավոր մարզիչն Աբրահամ Խաշմանյանն էր, որի օրոք ալաշկերտցիները 9 միավոր վաստակեցին (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 7-20), ինչը հնարավոր միավորների 27,2 տոկոսն է:
Հաջորդ 14 խաղերում թիմի գործողությունները ղեկավարում էր Էդգար Թորոսյանը, որի գլխավորությամբ ալաշկերտցիները 8 միավոր վաստակեցին (1 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-26), ինչը հնարավոր միավորների 19 տոկոսն է:

Վերջին 5 տուրերում գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Ալբերտ Սաֆարյանը, որի օրոք թիմը 9 միավոր վաստակեց (3 հաղթանակ, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 5-6), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Ընդ որում հաղթանակներից մեկը գրանցվել էր առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:
3. «Ալաշկերտը» սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 37,7 տոկոսը (4 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-25): Տնային խաղերում ալաշկերտցիները պարտվել են «Ուրարտուին» (0-3), «Վեստ Արմենիային» (0-2), «Նոային» (0-6), «Շիրակին» (1-3), «Փյունիկին» (0-2) և «Արարատին» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին 9 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 10 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-27), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է: Մրցակցի դաշտում ալաշկերտցիները հաղթել են «Փյունիկին» (2-0) և «Գանձասարին» (1-0):
4. «Ալաշկերտը» 2 անգամ 3 անընդմեջ պարտություն կրեց, Էդգար Թորոսյանի գլխավորությամբ 13 խաղ ընթացավ առանց հաղթանակի (5 ոչ-ոքի, 8 պարտություն): Հայաստանի քառակի չեմպիոնը 29 հանդիպումներից 15-ում գոլ չխփեց, միայն 6 խաղում դարպասն անառիկ պահեց: 4 խաղ անընդմեջ, 371 րոպե շարունակ ալաշկերտցիներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները
«Ալաշկերտը» խոշոր հաշվով 5 պարտություն կրեց՝ զիջելով «Ուրարտուին» (0-3), «Նոային» (0-6, 0-4), «Արարատ-Արմենիային» (0-3) և «Շիրակին» (0-4), այդ կարգի հաղթանակ չտոնեց:

5. «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 10 հարված, որից իրացվել է 8-ը: Թիմի օգտին նշանակված 5 հարվածներից 4-ն է ավարտվել դարպասի գրավմամբ:
Պետրոս Ավետիսյանը «Գանձասարի» հետ երկու խաղերում էլ 11մ հարվածներով խոցել է Սերգեյ Դոցենկոյի պաշտպանած դարպասը: Բենիկ Հովհաննիսյանը գրավել է Դանիլո Կուչերի («Արարատ-Արմենիա») պաշտպանած դարպասը: Ժոզե Էմբալուն երկու հարվածներից մեկն է դիպուկ իրացրել՝ գրավելով «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկու պաշտպանած դարպասը: Իսկ ահա փյունիկցի Ստանիսլավ Բուչնևը հաղթող է դուրս եկել Էմբալուի հետ մենամարտում:
Թիմի դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից 4-ն է իրացվել: «Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, արարատցի Քրիստոֆեր Բոնիֆեյսը և «Ուրարտուի» կիսապաշտպան Միքայել Միրզոյանը խոցել են Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը: «Վեստ Արմենիայի» ռմբարկու Զախար Տարասենկոն էլ գրավել է Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Վերջինս հետ է մղել Տենտոն Յենեի («Արարատ-Արմենիա») հարվածը:
6. Արդյունավետությամբ «Ալաշկերտը» 10-րդն էր՝ գերազանցելով միայն «Գանձասարին» (13 գոլ): Առաջնությունում խփած 21 գոլերի հեղինակներ դարձան 11 ալաշկերտցիներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց «Ուրարտուի» պաշտպան Դմիտրի Տիխին: Վաժա Պացացիան, Չապի Կատոն, Բենիկ Հովհաննիսյանը, Նարեկ Մանուկյանը, Պետրոս Ավետիսյանը, Արմեն Մանուչարյանը, Յուրի Մարտիրոսյանը և Պավել Կիրիենկոն բացեցին գոլերի հաշիվն «Ալաշկերտում»:
Առավել արդյունավետ գործեց Սարգիս Մեթոյանը՝ խփելով 8 գոլ: Նա առաջին անգամ ճանաչվեց «Ալաշկերտի» լավագույն ռմբարկու: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում 12 գոլով թիմի լավագույն ռմբարկուն Լևանի Կուտալիան էր, որը մասնակցել էր միայն աշնանային հատվածին:

7. Նարեկ Մանուկյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ նոյեմբերի 4-ին «Շիրակի» դարպասը գրավելով 20 տարեկան 321 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանի ցուցանիշը, որը գոլերի հաշիվը բացել էր 21 տարեկան 127 օրականում:

«Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվեց Յուրի Մարտիրոսյանը, որն ապրիլի 18-ին «Արարատի» դարպասը գրավել էր 21 տարեկան 314 օրականում: Նա ցանկից դուրս մղեց Նիկիտա Տանկովին, որը գոլերի հաշիվը բացել էր 22 տարեկան 214 օրականում:
Չապի Կատոն էլ դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականը՝ օգոստոսի 18-ին «Փյունիկի» դարպասը գրավելով 21 տարեկան 111 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Դարկո Վուչիչի ցուցանիշը, որը գոլի հեղինակ էր դարձել 22 տարեկան 186 օրականում:
Չապի Կատոն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Նա թիմի կազմում նորամուտը նշել էր 21 տարեկան 96 օրականում և ընդգրկվել էր Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» խաղացած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

Ժոզե Էմբալուն (31 տարեկան 138 օրական) ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկից դուրս մնաց Մլադեն Զելկովիչը (31 տարեկան 108 օրական):
8. «Ալաշկերտի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Վալերիո Վիմերկատին անցկացրած 18 խաղում 32 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,77 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահեց: Նա ապրիլի 5-ին «Փյունիկի» հետ մրցավեճում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց ու դարձավ այդ սահմանագիծը հատած այլազգի 5-րդ դարպասապահը:

Գոռ Մանուկյանը 10 խաղում 17 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,7 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ պահեց: Վլադ Չատունցն «Արարատ-Արմենիայի» հետ խաղում 3 գոլ բաց թողեց:
9. Առաջնությունում «Ալաշկերտի» ամենատարեց ֆուտբոլիստները 33-ամյա Ռումյան Հովսեփյանն ու Վադիմ Պարամոնովն էին: Վերջինս մասնակցեց միայն աշնանային հատվածին:
Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (256) «Ալաշկերտի» ներկայիս կազմից ամենափորձառուն Ռումյան Հովսեփյանն էր: Մարտի 15-ին «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում Հովսեփյանը 250-րդ խաղի հոբելյանն էր նշել: Նա նաև թիմի ներկայիս կազմից «Ալաշկերտում» Հայաստանի առաջնություններում բոլորից շատ՝ 67 խաղի է մասնակցել: Հովսեփյանից մեկ խաղ պակաս է անցկացրել Ալեքսանդր Գլիշիչը:

21-ամյա Ռոբերտ Փոթինյանը, Նարեկ Մանուկյանն ու Ալեն Պողոսյանն «Ալաշկերտի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին: Մանուկյանը թիմի կազմում նորամուտը նշել է 2022թ. հոկտեմբերի 20-ին 18 տարեկան 305 օրականում՝ մասնակցելով «Լեռնային Արցախի» հետ կայացած առաջնության հանդիպմանը: Այդ ցուցանիշով նա Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
10. Առաջնության 29 հանդիպումներում «Ալաշկերտի» կազմում խաղադաշտ դուրս եկան 38 ֆուտբոլիստներ, որոնցից 17-ը լեգեոնականներ էին: 22 ֆուտբոլիստներ՝ Վալերիո Վիմերկատին, Վլադ Չատունցը, Գոռ Մանուկյանը, Կլինտոն Բանգուրան, Յուրի Մարտիրոսյանը, Արմեն Մանուչարյանը, Վաժա Պացացիան, Զաքարիա Սանոգոն, Չապի Կատոն, Նարեկ Հովհաննիսյանը, Մուրիլո Ռոսան, Արմեն Հովհաննիսյանը, Ալեն Պողոսյանը, Հայկ Մուսախանյանը, Արսեն Գալստյանը, Պետրոս Ավետիսյանը, Արտյոմ Արխիպովը, Գևորգ Տարախչյանը, Պավել Կիրեենկոն, Քրիստոս Կունտուրիոտիսը, Ռոբերտ Փոթինյանն ու Մարիո-Ջեյսոն Կիկոնդան առաջնությունում նորամուտը նշեցին «Ալաշկերտում»:
Ալաշկերտցիներն առաջնության հանդիպումներում 57 անգամ զգուշացվել են, 6 անգամ կարմիր քարտ են ստացել: Արմեն Մանուչարյանը 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, մեկական անգամ կարմիր քարտի են արժանացել Ռումյան Հովսեփյանը, Նարեկ Մանուկյանը, Բենիկ Հովհաննիսյանն ու Հայկ Մուսախանյանը: Կարմիր քարտերի քանակով «Ալաշկերտի» ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ի հետ յուրօրինակ ռեկորդակիրներ են:

Առավել հաճախ՝ 7 անգամ դեղին քարտի է արժանացել Արման Խաչատրյանը:
FastNews-ը ներկայացնում է «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:
|
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
|
1. Սարգիս Մեթոյան |
28 |
8 |
- |
|
2. Յուրի Մարտիրոսյան |
27 |
1 |
2 |
|
3. Չապի Կատո |
26 |
1 |
4 |
|
4. Ռումյան Հովսեփյան |
25 |
- |
6 (1) |
|
5. Պետրոս Ավետիսյան |
24 |
2 |
1 |
|
6. Արմեն Մանուչարյան |
24 |
1 |
4 (2) |
|
7. Արման Խաչատրյան |
24 |
- |
7 |
|
8. Բենիկ Հովհաննիսյան |
22 |
1 |
5 (1) |
|
9. Վալերիո Վիմերկատի |
18 |
-32 |
4 |
|
10. Ալեքսանդր Գլիշիչ |
18 |
- |
- |
|
11. Արմեն Հովհաննիսյան |
17 |
- |
4 |
|
12. Ժոզե Էմբալու |
12 |
2 |
1 |
|
13. Պավել Կիրեենկո |
12 |
1 |
4 |
|
14. Աննան Մենսահ |
12 |
1 |
2 |
|
15. Գևորգ Տարախչյան |
12 |
- |
1 |
|
16. Հայկ Մուսախանյան |
12 |
- |
1 (1) |
|
17. Մուրիլո Ռոսա |
11 |
- |
1 |
|
18. Վաժա Պացացիա |
10 |
1 |
1 |
|
19. Վահագն Հայրապետյան |
10 |
- |
1 |
|
20. Գոռ Մանուկյան |
10 |
-17 |
- |
|
21. Զաքարիա Սանոգո |
9 |
- |
- |
|
22. Քրիստոս Կունտուրիոտիս |
9 |
- |
- |
|
23. Նարեկ Մանուկյան |
8 |
1 |
-(1) |
|
24. Արման Ղազարյան |
8 |
- |
1 |
|
25. Վասպուրակ Մինասյան |
7 |
- |
- |
|
26. Կլինտոն Բանգուրա |
7 |
- |
2 |
|
27. Ալեն Պողոսյան |
7 |
- |
2 |
|
28. Ռոբերտ Փոթինյան |
7 |
- |
- |
|
29. Նարեկ Հովհաննիսյան |
6 |
- |
- |
|
30. Բլադիմիր Դիաս |
5 |
- |
- |
|
31. Մարիո-Ջեյսոն Կիկոնդա |
5 |
- |
2 |
|
32. Վադիմ Պարամոնով |
4 |
- |
- |
|
33. Արսեն Գալստյան |
4 |
- |
- |
|
34. Արտյոմ Արխիպով |
3 |
- |
- |
|
35. Արթուր Քարտաշյան |
2 |
- |
1 |
|
36. Վլադ Չատունց |
1 |
-3 |
- |
|
37. Ջեֆերսոն Ռեիս |
1 |
- |
- |
|
38. Եվգենի Գուլեցկի |
1 |
- |
- |


