Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի որակների մասին:
«Դեկուն է ինձ համոզել պայմանագիր կնքել Ֆլիկի հետ: Նա ասաց, որ Հանսին կատարյալ մասնագետ է թիմը գլխավորելու համար: Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք և ամբողջությամբ վստահում ենք մարզչին:
Հանսին ցույց է տալիս, թե ինչի է ունակ: Նա բարձր պրոֆեսիոնալ է, խիստ, կարգապահ, բայց խաղացողների հետ շփվելու յուրահատուկ ունակությամբ: Ֆլիկը պահանջկոտ է, սակայն գիտի իր սահմանները»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկն իր առաջին մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճել է Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև՝
- Յամալ. «Առանց Չավիի այս ամենը տեղի չէր ունենա»
- Հանսի Ֆլիկ. «Ակումբը և ֆուտբոլիստները գոհ են ինձանից»
- «Էսպանյոլի» գլխավոր մարզիչ. «Ես Յամալին ասացի, որ դադարի սուզվել և սադրել»
- Մեսին շնորհավորել է «Բարսային»
- «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային» չեմպիոնության առթիվ
- «Էսպանյոլն» անմիջապես միացրել է խաղադաշտի ջրցանները. «Բարսան» տոնում էր չեմպիոնությունը


