Logo

«Որոշված է». Ֆլիկն ասել է՝ ով կպաշտպանի «Բարսայի» դարպասն «Ինտերի» ու «Ռեալի» դեմ խաղերում

04:00 / 04.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Վալյադոլիդի» դեմ խաղից (2-1) հետո հայտարարել է, որ «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, իսկ դրանից հետո «Ռեալի» դեմ Լա լիգայի խաղում թիմի դարպասը կպաշտպանի Վոյցեխ Շչեսնին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Վոյցեխ Շչեսնին կխաղա Չեմպիոնների լիգայում «Ինտերի» դեմ, իսկ դրանից հետո կխաղա նաև «Ռեալի» դեմ: Դա որոշված է: 

Ես շատ ուրախ եմ, որ Տեր Շտեգենը հասանելի է»,- ասել է գերմանացի մասնագետը:

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա» խաղում կատալոնական ակումբի դարպասը պաշտպանում էր գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը խաղադաշտ է վերադարձել վնասվածքով պայմանավորված երկարատև դադարից հետո:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Բարսելոնա» պատասխան խաղը (առաջին խաղը՝ 3-3) կկայանա մայիսի 6-ին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին), իսկ Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» խաղը՝ մայիսի 11-ին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:15-ին): Երկու հանդիպումներն էլ կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ