Logo

El Nacional. Յամալի կերպարը լարված մթնոլորտ է ստեղծել «Բարսելոնայի» հանդերձարանում

19:55 / 03.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի կերպարը լարված մթնոլորտ է ստեղծել կատալոնական ակումբի հանդերձարանում, հաղորդում է El Nacional-ը:

Ամռանն իսպանացին կդառնա 18 տարեկան և նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Եվրոպայի չեմպիոնի աշխատավարձը 3 միլիոն եվրոյից կդառնա 35-40 միլիոն, ինչն ավելի բարձր է, քան ակումբի ներկայիս ամենաբարձր վարձատրվող, 36-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի աշխատավարձի չափը:

Այս գործոնն արդեն սկսել է մտահոգություն առաջացնել «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստների, մասնավորապես` թիմի վետերանների շրջանում։ Նրանք կարծում են, որ հիերարխիան և աշխատավարձի հավասարակշռությունը կխախտվեն: Նրանք կասկածում են, թե արդյոք պե՞տք է, որ Յամալը ստանա արտոնյալ կարգավիճակ:

Կատալոնական գրանդի մի քանի ֆուտբոլիստներ էլ կողմ են Յամալի` նման կարգավիճակ ստանալուն:

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 49 խաղի, խփել 15 գոլ և կատարել 24 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ