Logo

The Athletic. «Ռեալը» բարձր աշխատավարձի պատճառով մտադիր է բաժանվել Ալաբայից

14:57 / 03.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է The Athletic-ը։

«Արքայական ակումբում» դժգոհ են ավստրիացի ֆուտբոլիստի մարզավիճակից։ Մադրիդյան գրանդը նաև մտահոգված է, որ 32-ամյա պաշտպանը տարեկան 10,8 միլիոն եվրո աշխատավարձ է ստանում։

«Ռեալում», նախքան Ալաբայի` օրեր առաջ ստացած վնասվածքը, արդեն կասկածներ ունեին նրա ապագայի հարցում։ Ֆուտբոլիստը ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել և այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Ալաբան ու «Ռեալը» 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ