Logo

«Բարսելոնան» 6 րոպեում երկու գոլ խփեց և կամային հաղթանակ տարավ

00:57 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվեց «Վալյադոլիդին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մինչև 54-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն 6 րոպեում երկու գոլ խփեց: Մրցակցի դարպասը գրավեցին Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը:

Այս խաղում կատալոնական ակումբի դարպասը սեպտեմբերից հետո առաջին անգամ պաշտպանեց գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Ուշագրավ էր նաև այն, որ 7-րդ րոպեին հեռարձակմամբ ցուցադրվեց, որ դեղին քարտ է ստացել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն: Ուրուգվայցու անվան դիմաց ևս մեկ դեղին քարտ ցուցադրվեց 83-րդ րոպեին, սակայն մրցավարը դաշտից չհեռացրեց նրան: Պատճառն այն էր, որ 7-րդ րոպեին դեղին քարտ ստանալու՝ էկրանին ցուցադրված նշումը սխալմունք էր. այն խախտման համար ստացել էր «Վալյադոլիդի» սենեգալցի հարձակվող Մամադու Սիլան: Մրցաշարի պաշտոնական կայքը սխալմունքը շտկեց միայն այն ժամանակ, երբ Արաուխոն իսկապես դեղին քարտ ստացավ 83-րդ րոպեին:

«Բարսելոնան» 79 միավորով առաջին տեղում է, 7 միավորով է առաջ Մադրիդի «Ռեալից», որն այս տուրի խաղը կանցկացնի մայիսի 4-ին: «Վալյադոլիդը» 16 միավորով վերջին` 20-րդ տեղում է և վաղուց կորցրել է Լա լիգայում տեղը պահպանելու շանսերը:

Իսպանիայի Լա լիգա, 34-րդ տուր

«Ռեալ Վալյադոլիդ» - «Բարսելոնա»` 1-2 (տեսանյութ)

Իվան Սանչես, 6 - Ռաֆինյա, 54, Ֆերմին Լոպես, 60

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ