Logo

Թիկնիզյան. «Թյուրիմացություն էր այն, ինչ եղավ Երևանում»

21:15 / 22.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Վրաստանի հավաքականի դեմ պատասխան խաղից առաջ պատասխանել է «Ֆասթ Մեդիա»-ի FastNews լրատվական ծառայության թղթակցի հարցերին:

«Իհարկե, թիմը հիմա ընկճված է։ Անկեղծ ասած՝ մենք՝ խաղացողներս, երկրպագուներին ապացուցելու բան ունենք։ Նախորդ խաղն անցյալում է, վաղը նոր հանդիպում է լինելու։ Տրամադրվում ենք այդ խաղին։ Էական չէ՝ ինչպես. մենք պետք է հաղթենք ու լավ ֆուտբոլ ցուցադրենք։

Թյուրիմացություն էր այն, ինչ եղավ Երևանում։ Եվս մեկ անգամ պետք է փաստել, որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ է և խաղացել է Եվրոպայի առաջնությունում։ Մենք ունենք մեր նպատակներն ու առաջադրանքները, որոնք պետք է լուծենք։ Մեծ հույս ունեմ, որ վաղը լավ ու պատվախնդիր ֆուտբոլ կցուցադրենք»,- ասել է Թիկնիզյանը:

- Ո՞րն էր մեր գլխավոր խնդիրն առաջին խաղում.

- Այժմ դժվար է այս հարցին պատասխանել։ Կարծում եմ՝ համակարգային խնդիր էր։ Նոր մարզիչ է եկել՝ նոր առաջադրանքներով։ Մենք ընտելանալու համար քիչ ժամանակ ունեինք։ Կրկնում եմ՝ սա արդարացում չէ, այլ փաստ։ Մենք փորձում էինք կատարել մարզչի ցուցումները։ Վստահ եմ, որ ժամանակի հետ կընտելանանք մարզչի պահանջներին, ավելի շատ մարզումներ կանցկացնենք, և մեր խաղը կբարելավվի։

- Ի՞նչ կանխատեսում ունեք առաջիկա խաղի համար.

- Ես կանխատեսումներ չեմ անում։ Միակ բանը, որ կասեմ՝ մենք խաղալու ենք ամբողջ սրտով՝ հանուն ազգային հավաքականի։ Շնորհակալ եմ այն երկրպագուներին, որոնք վաղը լինելու են մարզադաշտում։

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում», կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

«Հայաստանի հավաքականում կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ». Կվարացխելիա

Կվարացխելիա. «Մխիթարյանի հետ հավաքականների մասին չենք խոսել»

Սանյոլ. «Կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ սեփական երկրպագուների առջև»

Վան'տ Սխիպ. «Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից»

Արթուր Սերոբյան. «Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ»

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը` FastNews-ի ֆոտոշարքում

Հայ երկրպագուները Թբիլիսիում միասնական երթով կգնան «Դինամո Արենա»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ