Logo

«Հայաստանի հավաքականում կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ». Կվարացխելիա

16:12 / 22.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականում կան շատ բարձրակարգ խաղացողներ:

«Չեմ առանձնացնի ոչ մեկին, բայց Հայաստանի հավաքականում կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Հետևել եմ նրանցից մի քանիսի խաղին:

Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խաղային առումով զարգացում է ապրել, վստահ եմ՝ թիմն ունի լավ ապագա»,- մամուլի ասուլիսից առաջ ասել է Խվիչա Կվարացխելիան «Ֆասթ Մեդիա»-ի FastNews լրատվական ծառայության թղթակցի հետ զրույցում:

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրինք, բայց, իհարկե, Հայաստանի հավաքականը մի քանի սխալներ թույլ տվեց գրոհի կառուցման փուլում, և մենք օգտվեցինք դրանցից: Չնայած կարծում եմ, որ ավելի շատ մենք լավ հանդիպում անցկացրինք, քան մրցակիցը՝ վատ: Մենք արժանի էինք հաղթանակի»:

ԱՌԱՋԻԿԱ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կփորձի ավելի շատ գրոհել, քանի որ պարտվում է 0-3 հաշվով: Մենք հակագրոհելու համար կունենանք ավելի շատ տարածություններ և պետք է փորձենք օգտագործել բոլոր այդ հնարավորությունները, որպեսզի գոլ խփենք»: 

Վրաստան - Հայաստան խաղը կկայանա մարտի 23-ին և ժամը 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հավաքականների միջև երևանյան խաղն ավարտվել է Վրաստանի հավաքականի՝ 3-0 հաշվով հաղթանակով: Դիմակայության հաղթողը կնվաճի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր:

Հայաստանի ազգային հավաքականի մեկնումն ու ժամանումը Թբիլիսի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ