Logo

Հայ երկրպագուները Թբիլիսիում միասնական երթով կգնան «Դինամո Արենա»

20:35 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Հայ երկրպագուները Թբիլիսիում միասնական երթով կգնան «Դինամո Արենա»` աջակցելու ֆուտբոլի Հայաստանի հավաքականին Վրաստանի ազգային թիմի դեմ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում, հաղորդում է Առաջին հայկական ճակատ ֆան շարժումը (FAF):

«Թբիլիսի մեկնող հարգելի երկրպագուներ, Վրաստան֊Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։

Հավաքավում ենք մարտի 23-ին, ժամը 15։00֊ից, երթը կմեկնարկի 16։00֊ին` քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։

Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։

Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում»,- նշված է հայտարարությունում:

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին, կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ