Logo

Սանյոլ. «Կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ սեփական երկրպագուների առջև»

16:55 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի հետ պատասխան հանդիպման մասին, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի թղթակիցը:

«Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, բայց խաղալ չի կարող։ Գուրամ Կաշիան, չնայած վերադարձել է, բայց տակտիկական փոփոխություններ չեն ակնկալվում։ Խաղալու ենք պաշտպանությունից, ինչպես դիմակայության առաջին խաղում։

Չնայած հաղթել ենք 3-0 հաշվով, կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ սեփական երկրպագուների առջև։ Մեր նպատակն է շաբաթն ավարտել դրական նոտայով։ Հայաստանի հավաքականը նույնպես հաղթելու համար առավելագույն ջանքերը կգործադրի։ Նրանք մոտիվացիայի պակաս չեն ունենա։

Կազմում որոշ փոփոխություններ կլինեն. այլ խաղացողներ նույնպես շանս կստանան։ Մամարդաշվիլին կրկին դաշտ դուրս կգա, բայց հունիսին հանգստի հնարավորություն կստանա։

Վաղը պաշտոնական խաղ է լինելու, և ցանկանում ենք հաղթել։ Մեր թիմում կատարյալ մթնոլորտ է, և դա շատ կարևոր գործոն է»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։

Վրաստան - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին, Երևանի ժամանակով մեկնարկի 18:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Հայաստանի հավաքականը դիմակայության առաջին խաղում պարտվել է 0-3 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ