Logo

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը` օլիմպիական փոխչեմպիոն

19:15 / 04.08.2024Մարմնամարզություն
null

Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց երկրորդ Օլիմպիական խաղերում անընդմեջ:

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակիչում 31-ամյա Դավթյանը վաստակեց 14,966 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր։

2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը զիջեց միայն ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին, որը հավաքեց 15,166 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարի Հեփուորթը (14,949)։

Հիշեցնենք, որ որակավորման փուլում Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14,666 միավոր և գրավել 7-րդ տեղը: Նա 4-րդ անգամ մասնակցեց Օլիմպիական խաղերին:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճեց առաջին մեդալը և ընդհանուր հաշվարկում բարձրացավ 50-րդ տեղ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին մրցելույթն ավարտել է նաև Փարիզի-2024-ի մարմնամարզության տղամարդկանց պայքարում ավագագույն մասնակից Վահագն Դավթյանը, որն օղակների վարժությունում 14,866 միավորով գրավել էր 6-րդ տեղը:

Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պայքարն ավարտել էին նաև լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը,   Արթուր Բարսեղյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում:

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ