Logo

Ցուցանիշ, որով Սպերցյանը 21-րդ դարում միակն է ՌՊԼ-ում

14:11 / 04.05.2025Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը 21-րդ դարում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին կենտրոնական կիսապաշտպանն է, որը երեք մրցաշրջան անընդմեջ 10 կամ ավելի գոլ է խփել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը` հղում անելով Opta վիճակագրական ռեսուրսին:

Առաջնության ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 10 գոլ և 5 ասիստ ունի:

Սպերցյանը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի տնային խաղում: «Կրասնոդարը» հաղթել է 2-1 հաշվով և 61 միավորով առաջին տեղում է:

Մուրադ Մուսաևի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն «Զենիթին»:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ