Logo

Բարսեղյանը չորրորդ տարին անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն

11:11 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ Բրատիսլավայի «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը:

Չեմպիոնական փուլի 8-րդ տուրում «Սլովանը» տանը 4-3 հաշվով հաղթել է «Ժիլինային» և առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձել հենց այդ մրցակցի համար: Վլադիմիր Վայսի թիմը 66 միավոր ունի:

31-ամյա Բարսեղյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից և եղել է ավագի թևկապով: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 85-րդ րոպեին:

«Սլովանը» Սլովակիայի 15-ակի չեմպիոն է, տիտղոսը նվաճել է 6-րդ մրցաշրջանն անընդմեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ