Logo

Վահան Բիչախչյանը «Լեգիայի» հետ առաջին տիտղոսը նվաճեց

20:24 / 02.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» հետ առաջին տիտղոսը նվաճեց:

«Լեգիան» 4-3 հաշվով հաղթեց Բիչախչյանի նախկին թիմին` Շչեցինի «Պոգոնին» և նվաճեց Լեհաստանի գավաթը: 25-ամյա Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին:

«Լեգիան» 21-րդ անգամ նվաճեց Լեհաստանի գավաթը:

Լեհաստանի գավաթ, եզրափակիչ

«Պոգոն» - «Լեգիա»` 3-4 (տեսանյութ)

Դանիել Լոնչար, 40, Էֆթիմիոս Կուլուրիս, 67, Կասպեր Սմոլինսկի, 90+5 - Լուկինյոս, 14, Ռիյոյա Մորիշիտա, 46, Իլիա Շկուրին, 63, Ռուբեն Վինագրե, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ