Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։
Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից (0-0) հետո «Ալբիսելեստեն» ապահովել է տեղը Մունդիալում։
Արգենտինացիները 13 խաղից հետո 28 միավորով ընտրական գոտու մրցաշարային աղյուսակի առաջատարն են։
Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ «Ալբիսելեստեն» մրցաշարը բաց չի թողնում 1974 թ. ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել են նաև Ճապոնիայի, Իրանի ու Նոր Զելանդիայի հավաքականները։


