Logo

Հայտնի է ԱԱ-2026-ին որակավորված առաջին հավաքականի անունը

17:49 / 20.03.2025Ֆուտբոլ
null

Ճապոնիայի հավաքականը դարձել է Մունդիալ-2026-ի ուղեգիր նվաճած առաջին մասնակիցը:

Քիչ առաջ ԱԱ-2026-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի 7-րդ տուրում ճապոնացիները տանը 2 անպատասխան գնդակ են ուղարկել Բահրեյնի թիմի դարպասը:

Հաձիմե Մորիյասուի թիմը 19 միավորով գլխավորում է 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակը և որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար:

«Ծագող արևի երկրի» ներկայացուցիչները ֆուտբոլային գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 8-րդ անգամ անընդմեջ: Նրանց լավագույն արդյունքը եղել է 1/8 եզրափակիչ հասնելը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ