Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Բոլիվիայի հավաքականը 32 հարված կատարեց, բայց չհաղթեց Ուրուգվային

02:08 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականները չպարզեցին հաղթողին` 0-0։

Հանդիպման ամբողջ ընթացքում բոլիվիացիներն ունեին խաղային ու տարածքային զգալի առավելություն, կատարեցին 32 հարված, բայց չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Ուրուգվայցիների դարպասապահ Սերխիո Ռոչետը 7 սեյվ արեց։

Ուրուգվայը 21 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, Բոլիվիայի թիմը 14 միավորով 7-րդն է։

Հարավամերիկյան ընտրական գոտուց Մունդիալի ուղեգիր են նվաճելու լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղը զբաղեցրած թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆի։

ԱԱ-2026, Հարավամերիկյան ընտրական գոտի, 14-րդ տուր

Բոլիվիա - Ուրուգվայ` 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ