Նոր Զելանդիայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին ու պատմության մեջ երրորդ, ինչպես նաև 2010թ. ի վեր առաջին անգամ որակավորվել են Մունդիալին։
Նոր Կալեդոնիան, չնայած պարտությանը, հնարավորություն է ստացել մասնակցելու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆին, որտեղ մրցակցին կիմանա ավելի ուշ։
Նոր Զելանդիան երկրորդն է, որը նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր։ Օրեր առաջ նման հաջողության հասել էր նաև Ճապոնիայի հավաքականը։
Աշխարհի 2026թ. առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։
ԱԱ-2026, Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու եզրափակիչ
Նոր Կալեդոնիա - Նոր Զելանդիա` 0-3
Մայքլ Բոքսալ, 61, Կոստա Բարբառուսես, 66, Էլայջա Յուսթ, 80


