Հերթական մրցաշարերից հետո WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման աղյուսակը։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Յասիի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչ հասնելու շնորհիվ դիրքը բարելավել է 18 տեղով և այժմ 58-րդն է դասակարգման աղյուսակում։ 21-ամյա մարզուհին ունի 1002 միավոր և գրանցել է կարիերայի լավագույն ցուցանիշը։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ էր հասել WTA-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի եզրափակիչ, որտեղ երրորդ սեթում վնասվածքի պատճառով անավարտ էր թողել ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևայի դեմ մրցախաղը և պարտվել 7-5, 5-7, 0-4 հաշվով։
17-ամյա Անդրեևան Յասիի մրցաշարը հաղթելու շնորհիվ բարձրացել է 23-րդ տեղ` դիրքը բարելավելով 9 կետով։
WTA դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այն շարունակում է գլխավորել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 11005 միավոր), որին հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 8173), Արինա Սաբալենկան (Բելառուս, 7061), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 6376) և Յասմին Պաոլինին (Իտալիա, 5373)։


