Logo

Յասի. Ավանեսյանը վնասվածքի պատճառով չշարունակեց եզրափակիչը

00:52 / 27.07.2024Թենիս
null

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ռումինական Յասիի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչը վնասվածքի պատճառով անավարտ թողեց և պարտվեց ռուս Միրա Անդրեևային՝ 7-5, 5-7, 0-4: 

Ռուսաստանի ներկայացուցիչների պայքարը տևեց 2 ժամ 22 րոպե: Աշխարհի 76-րդ ռակետ Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ էր խաղում WTA-ի հովանու ներքո անցկացվող որևէ մրցաշարի եզրափակիչում:

17-ամյա Անդրեևան (32-րդ ռակետ) էլ տիտղոսը նվաճելուց հետո կմեկնի Փարիզ և կմասնակցի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին:

Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը: Յասիի մրցաշարի նախորդ չորս մրցախաղում հայ մարզուհին հաղթել էր խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ), իսպանացի Լեյրե Ռոմերո-Գորմազին (173-րդ ռակետ), ռումինացի Ժակլին Քրիստիանին (61-րդ ռակետ) և ֆրանսիացի Հլոե Պակեին (106-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ