Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը նվաճեց Յասիի WTA-250 շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
Աշխարհի 76-րդ ռակետը Ռումինիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում 6-2, 6-3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Հլոե Պակեին (106-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 33 րոպե։
21-ամյա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ է դուրս գալիս WTA հովանու ներքո անցկացվող որևէ մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում նրա մրցակիցը լինելու է 17-ամյա Միրա Անդրևեան (Ռուսաստան, 32-րդ ռակետ)։ Մրցախաղը կայանալու է հուլիսի 26-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ նախորդ երեք մրցախաղում հայ մարզուհին հաղթել էր խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ), իսպանացի Լեյրե Ռոմերո-Գորմազին (173-րդ ռակետ) և ռումինացի Ժակլին Քրիստիանին (61-րդ ռակետ)։


