Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հստակ ասել է, որ երբեք չի տեղափոխվի թուրքական ակումբ, հաղորդում է РБ Спорт-ը:
Ամիսներ առաջ թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե իբր Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Ստամբուլի «Գալաթասարայում»:
«Երբ կարդացի այդ լուրը, ցնցված էի։ Թուրքական թիմ տեղափոխվելն անհնար է»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի 25-ամյա ավագը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն, Ամստերդամի «Այաքսը» և Բերգամոյի «Ատալանտան»:
Կարդացեք նաև`


