«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար պայքարում 24 միավորով առաջին տեղն է գրավել «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան: 25-ամյա Սպերցյանը վաստակել է 5 միավոր:
Քիչ առաջ «Կրասնոդարի» ավագ Սպերցյանը ճանաչվել էր մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան:
Սպերցյանը մասնակցել էր 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 ասիստ: «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հաղթող:


