Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, բրիտանական Goal-ի հաղորդմամբ՝ գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L'Eco di Bergamo-ին։
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիական գրանդում Սպերցյանին դիտարկում են` որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։
Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։
Այդուհանդերձ, Սպերցյանի համար մղվող պայքարում «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի առաջ անցնել ՊՍԺ-ից, «Ատալանտայից», «Բրենթֆորդից» և «Այաքսից»։ Այս ակումբները նույնպես պատրաստ են ձեռք բերել հայ կիսապաշտպանին։
Մասնավորապես «Այաքսն» այժմ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը գնելու ֆավորիտն է։
Կարդացեք նաև՝


