«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու երկրորդ տուրի խաղից (4-0) հետո հաստատել է, որ ակումբն իր տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել, հայտնում է Матч ТВ-ն:
«(«Սաութհեմփթոն») տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է. առաջարկ կա: Ես դեռ չեմ եղել Կրասնոդարում: Հիմա կվերադառնամ ու կխոսեմ ակումբի նախագահի հետ: Տեսնենք՝ ինչ որոշում մենք միասին կկայացնենք»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք՝ 2024/25 մրցաշրջանի արդյունքներով «Սաութհեմփթոնը» դուրս էր մնացել Պրեմիեր լիգայից և 2025/26 մրցաշրջանում հանդես է գալիս Չեմպիոնշիփում:
Կարդացեք նաև`


