«Սաութհեմփթոնը» բանակցում է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։
Անգլիական ակումբն ու հայ ֆուտբոլիստն այժմ քննարկում են անձնական պայմանագրի կետերը։
25-ամյա ֆուտբոլիստին «Սաութհեմփթոնում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։ Բելգիացի մասնագետը դեռ 2024թ. ամռանը, երբ մարզում էր ֆրանսիական «Լանսը», ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին։
Չնայած բանակցությունները հաջող են ընթանում, Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ հստակ որոշում չունի։
«Սաութհեմփթոնը» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից ու 2025/26 մրցաշրջանում հանդես կգա երկրի երկրորդ լիգայում` Չեմպիոնշիփում։

