Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։
Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։
«Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։
Սպերցյանի գոլը`
0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb
— RPL Sky (@RPLNews_eng) August 13, 2025


