Logo

Փարիզ-2024. Ֆրանսիան հաղթեց Արգենտինային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

01:11 / 03.08.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականը դարձավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:

Թիերի Անրիի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց Արգենտինայի հավաքականին, որը գլխավորում է Խավյեր Մասկերանոն: Խաղի միակ գոլը 5-րդ րոպեին խփեց անգլիական «Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան:

Խաղից հետո երկու հավաքականների ֆուտբոլիստները բախվեցին միմյանց: Բախման կիզակետում էր նաև Մասկերանոն:

Ֆրանսիացիները եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Եգիպտոսի հավաքականի հետ, որը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Պարագվային (1-1, 11մ՝ 5-4):

Ավելի վաղ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Մարոկկոն և Իսպանիան:

Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, քառորդ եզրափակիչ

Ֆրանսիա - Արգենտինա՝ 1-0

Ժան-Ֆիլիպ Մատետա, 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ