Մարոկկոյի հավաքականը դարձավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:
Մարոկկացիները քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին: Աֆրիկյան հավաքականի երրորդ գոլը 70-րդ րոպեին խփեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը խաղադաշտի կենտրոնում խլեց գնդակը, շարժվեց առաջ և թույլ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Մարոկկացիները եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Ճապոնիա - Իսպանիա դիմակայության հաղթողի հետ:
Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, քառորդ եզրափակիչ
Մարոկկո - ԱՄՆ՝ 4-0
Սուֆիան Ռահիմի, 29 (11մ), Իլիաս Ախոմաշ, 63, Աշրաֆ Հաքիմի, 70, Էլ Մեհդի Մաուհուբ, 90+1 (11մ)


