Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչ:
Իսպանացիները քառորդ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթեցին Ճապոնիայի հավաքականին: Դուբլ գրանցեց կատալոնական «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ գոլ էլ խփեց «Ժիրոնայի» հարձակվող Աբել Ռուիսը:
Իսպանիան եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մարոկկոյի հավաքականի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին:
Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, քառորդ եզրափակիչ
Ճապոնիա - Իսպանիա՝ 0-3
Ֆերմին Լոպես, 11, 73, Աբել Ռուիս, 86


