Logo

Փարիզ-2024. Դավիթ Չալոյանը հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:00 / 30.07.2024Բռնցքամարտ
null

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) մեկնարկեց հաղթանակով:

Գյումրեցի բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ծանր պայքարում 3-2 հաշվով կամային հաղթանակի հասավ գերծանր քաշային կարգի երկրորդ համար, բրիտանացի Օրի Դելիշեսի նկատմամբ:

Առաջին ռաունդում 5 մրցավարներն էլ առավելություն տվեցին բրիտանացուն, երկրորդում երեք մրցավար արձանագրեց Չալոյանի առավելությունը, եզրափակիչ ռաունդում էլ չորս մրցավար հաղթանակը շնորհեց հայ բռնցքամարտիկին:

Հայաստանի ներկայացուցիչը ռևանշի հասավ բրիտանացու նկատմամբ, հայ բռնցքամարտիկը նախորդ տարի Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչում պարտվել էր Դելիշեսին:

26-ամյա Չալոյանն օգոստոսի 3-ին քառորդ եզրափակիչում կմենամարտի Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆայի դեմ և հաղթելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ