Logo

Փարիզ-2024. Վահագն Դավթյանը ևս դուրս եկավ եզրափակիչ

23:58 / 27.07.2024Մարմնամարզություն
null

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Վահագն Դավթյանը, ևս կպայքարի մեդալների համար:

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնն օղակների վարժության որակավորման փուլում գրավեց 7-րդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 4-ին:

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի մասնակցող 35-ամյա Դավթյանը որակավորման փուլում վաստակել էր 14,733 միավոր և երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 5-րդն էր: Երրորդ ենթախմբի ավարտից հետո հայ մարմնամարզիկը հանգրվանեց 7-րդ տեղում: Եզրափակիչ դուրս եկան 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները:

Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ավագագույն մարմնամարզիկն է տղամարդկանց պայքարում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ նույն 7-րդ տեղով հենացատկի եզրափակիչ էր դուրս եկել 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Возможно, это изображение текст «Rk Name 1 ZOUJ Score + 15.300 2 LIUY + 15.233 3 AIT SAID AITSAIDS S + 14.966 4 CUYLEG G + 14.900 5 ASILA + 14.866 + 6 PETROUNIASE E 14.800 7 DAVTYANV + 14.733 Q 8 HEPWORTHH + 14.700 9 9ZHANGB ZHANG B Q + 14.666»

Հուլիսի 27-ին Փարիզ-2024-ում պայքարի մեջ էին մտել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որոնք ավարտել են ելույթները։ 30-ամյա Կարապետյանին չէր հաջողվել նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակիչի ուղեգիր, որին շատ մոտ էր, իսկ 21-ամյա Մանուչարյանը չէր կարողացել հաղթահարել բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակավորման փուլի արգելքը։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ