Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն թեմային, որ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին, ինչը քննարկման առարկա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը:
«Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված գլուխ է, բացվում է նոր գլուխ»,- ասել է 36-ամյա հայ կիսապաշտպանը:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի մասին.
«Ամեն ինչ կարգին է, փիլիսոփայությունն ու գաղափարները նոր են: Որքան շուտ հասկանանք, թե նա ինչ է պահանջում մեզնից, այնքան լավ: Քիչ ժամանակ ունեինք. անմիջապես սկսեցինք մրցակցային խաղերով: Կարևորը հրահանգներն ընդունելն է, սովորելն ու աշխատելը: Նա լուրջ, բարի մարդ է, մեզ աջակցում է հոգեբանորեն ու տակտիկապես: Նրա հետքը տեսանելի էր առաջին իսկ մարզումից: Մոդուլը նույնն է, բայց մոտեցումը՝ տարբերվող»:
Կարդացեք նաև՝


